Անի Դաշյան
Անի Դաշյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1988 (36 տարեկան) |
Կրթություն | Շիրակացու ճեմարան |
Մասնագիտություն | հաղորդավար և լրագրող |
Անի Արտուշի Դաշյան (հուլիսի 18, 1988), հայ լրագրող, հաղորդավարուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անի Դաշյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 18-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2005-2009 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում։ Այն ավարտելուց հետո մինչ 2011 թվականը սովորել է Հայաստանի ԳԱԱ լրագրության բաժնի մագիստրատուրայում։ Ուսանողական տարիներին՝ 2006-2008 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարության բաժնում։ 2008 թվականից եղել է «Բում» ամսագրի գլխավոր խմբագիրը[2]։ Նույն թվականից աշխատանքի է անցել «Դար 21» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և լրագրող։
Եղել է «Հայ 10», «Կեսօր», «Կարմիր շրթներկ» հաղորդումների հաղորդավարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ամուսինս արդեն հասցրել է նվերներով ինձ ուրախացնել. Անի Դաշյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Դաշյան Անի Արտուշի». www.isec.am. 18․07․2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուշակիր մեղեդին. Անի Դաշյան, Վաչե, Վիկա Մարտիրոսյան
- Անի Դաշյան
- Պետք է գաղտնիք բացեմ և ասեմ, որ... Անի Դաշյանն անկեղծանում է
- Ani Dashyan & Ludvig Karapetyan wedding clip
- Անի Դաշյան. “Լյուդոն ինձ ամուսնության առաջարկ արեց շատ հանկարծակի”
- Անի Դաշյան. «Այս ծնունդս տարբերվում է մնացածից, քանի որ որդուս հետ առաջին անգամ եմ Երևանում»